Նենսի Փելոսին «State of Union»-ի ժամանակ պատռում է իր ձեռքը չսեղմած Թրամփի ելույթի տեքստը (տեսանյութ)
ԱՄՆ Կոնգրեսում տեղի ունեցավ «State of Union»-ը («Պետության դրության մասին»): Ամեն տարի տեղի ուենցող ուղերձը, որի ժամանակ երկրի ղեկավարը ներկայացնում է երկրի ներքին և արտաքին դրությունը, առանց միջադեպերի չանցավ:
Ելույթի սկզբում՝ նախագահ Դոնալդ Թրամփի ժամանման մասին հայտարարությունից հետո, Թրամփը մոտենում է ամբիոնին, որի վերևում նստած էին Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և ԱՄՆ փոխնախագահ, հանրապետական Մայք Փենսը: Թրամփը ելույթից առաջ նրանց հանձնեց իր ելույթի տեքստը, որից հետո հրաժարվեց դեմոկրատ Փելոսիի՝ իրեն մեկնած ձեռք սեղմել:
Մոտ մեկուկես ժամ տևած ելույթի ավարտից հետո, որի ժամանակ Թրամփն անդրադարձել էր երկրի տնտեսության, արտաքին քաղաքականության և այլնի մասին, Նենսի Փելոսին ոտքի է կանգնում և հրապարակավ պատռում Թրամփի ելույթի տեքստը:
Հիշեցնենք, որ Նենսի Փելոսին Թրամփին իմպիչմենտի ենթարկելու առաջամարտիկներից է:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը