Էրդողանը կոչ է արել Պուտինին ճնշում գործադրել Ասադի վրա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ է արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ազդել Սիրիայի առաջնորդ Բաշար ալ Ասադի վրա` Իդլիբի նահանգում իրավիճակի սրման հետ կապված: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Փետրվարի 4-ին Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց էին ունեցել: Կրեմլում տեղեկացրել են, որ երկու նախագահներն էլ ընդգծել են Սիրիայում ռուս-թուրքական պայմանավորվածությունների կատարման կարևորությունը:
Անկարայում էլ նշել են, որ չեն բացառում, որ Ասադի բանակի գործողություններին ռազմական պատասխան կտան:
«Իդլիբից մեր սահմաններին մոտեցող փախստականների թիվը գրեթե մեկ միլիոն է: Երեկ ես Պուտինի հետ խոսում էի այն մասին, որ Ասադը հետ քաշի իր զորքերը Սոչիի համաձայնագրով նախատեսված անվտանգության գոտուց, այլապես Թուրքիան ստիպված կլինի գործել պաշտպանությունից ելնելով, այնպես, ինչպես հարկ է համարում»,-ասել է Էրդողանը փետրվարի 5-ին կայացած «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ:
Թուրքիայի նախագահն ընդգծել է, որ եթե փետրվարի ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը չնահանջեն Իդլիբում գտնվող երկու թուրքական դիտակետերից, Թուրքիան ստիպված կլինի նոր գործողություն սկսել:
Փետրվարի 3-ին Սիրիայի կառավարական ուժերի կողմից Իդլիբ նահանգում իրականացված հրետակոծության հետևանքով թուրքական զինուժը զոհեր և վիրավորներ է ունեցել: Թուրքական բանակի 4 զինծառայող է մահացել, 9 զինծառայող վիրավորվել է:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը