Չուվաշիայի նախկին ղեկավարն իր հրաժարականից հետո անհետացել է
Չուվաշիայի նախկին ղեկավար Միխայիլ Իգնատեւը դադարել է կապի մեջ մտնել, հայտնում է «360»-ը։
«Վերելք» թերթի լրագրողները որոշել են պարզել, թե ինչով է նա զբաղվում աղմկոտ հրաժարականից հետո։ Սակայն նախկին պաշտոնյային գտնել չեն կարողացել օգնել ոչ նրա նախկին ներկայացուցիչ Օլեգ Սիդորովը, ոչ հանրապետության նոր ղեկավար Օլեգ Նիկոլաեւը։
Սիդորովը հայտարարել է, որ պատկերացում չունի, թե որտեղ է այժմ իր նախկին պետը։ «Իգնատեւն արդեն Չուվաշիայի ղեկավարը չէ։ Չգիտեմ, դա նրա անձնական գործն է»,- պարզաբանել է նա։
Տարածաշրջանի նոր ղեկավար Օլեգ Նիկոլաեւը հայտարարել է, թե նախորդի ճակատագրով ինքը չի հետաքրքրվել, քանի որ բավական շատ գործ ունի։ Իգնատեւի հետ աշխատել Չուվաշիայի ղեկավարը նույնպես պատրաստ չէ։
«Ես կարդացել եմ նախագահի հրամանագիրը, այնտեղ ամեն ինչ ասված է։ Փաստաթղթի ձեւակերպումները հետագա համագործակցության հնարավորություն չեն ենթադրում»,- հայտարարել է Օլեգ Նիկոլաեւը։
Միաժամանակ, հենց նոր ղեկավարն է եղել, ով վերջինը տեսել է հրաժարական տված Իգնատեւին։ Ամեն դեպքում, դա եղել է տեսախցիկների ներքո։ NTV հեռուստաալիքի «Կենտրոնական հեռուստատեսություն» ծրագրի եթերում կարելի է տեսնել նրանց հանդիպումը Չուվաշիայի ղեկավարի աշխատասենյակում։ Ամենայն հավանականությամբ, Իգնատեւը պարզապես փոխանցել է իր գործերը հաջորդին։
Նախկին նահանգապետը ակտիվ չէ նաեւ սոցցանցերում։ Instagram-ում վերջին լուսանկարը տեղադրվել է հինգ օր առաջ։ Լուսանկարին կից արված գրառմամբ Չուվաշիայի նախկին ղեկավարը վստահության համար շնորհակալություն է հայտնել շրջանի բնակիչներին։
Միխայիլ Իգնատեւը ծնունդով չուվաշական Մալիե Տորխանի գյուղից է։ Շրջանը նա ղեկավարել է 10 տարի։ Հունվարին երկու աղմկահարույց արարքներից հետո նա զրկվել է պաշտոնից՝ «երկրի նախագահի վստահությունը կորցնելու համար»։
Առաջին դեպքում Իգնատեւը կոչ էր արել սպանել իշխանությանը քննադատող լրագրողներին։ Մի քանի օրից նա որոշել էր «շնիկ» խաղալ ԱԻՆ սպայի հետ։ Նա վեր էր բարձրացրել հրշեջ նոր մեքենայի բանալիները՝ ստիպելով սպային թռչկոտել իր առջեւ։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը