Սինգապուրում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24-ի
Սինգապուրում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 24-ի, բժիշկները հաստատել են երկրի ներսում վիրուսի փոխանցման առաջին դեպքերը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով երկրի առողջապահության նախարարության հայտարարությանը:
«2020 թվականի փետրվարի 4-ի ժամը 14:00-ի դրությամբ (Երևանի ժամանակով` 10:00-ի)` Առողջապահության նախարարությունը հաստատել է Սինգապուրում նոր տեսակի կորոնավիրուսով վարակման ևս վեց դեպք, որոնցից 4-ի դեպքում վիրուսը մարդուց մարդուն է փոխանցվել»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ:
Հիվանդացածներից երեքը մայրցամաքային Չինաստանից ժամանածների հետ է շփվել, չորրորդը շփման մեջ է մտել երկրի ներսում վարակված հիվանդի հետ: Եվս երկու հոգի հունվարի 30-ին Սինգապուրի քաղաքացիներին Չինաստանից տարհանման շրջանակում է ժամանել երկիր:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 438-ի, 425 մարդ մահացել է:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը