Կորոնավիրուսը հասել է Բելգիա. երկրում գրանցվել է վարակման առաջին դեպքը
Չինաստանի Ուհան քաղաքից տարհանված Բելգիայի քաղաքացուհու մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը` հղում տալով թագավորության առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը:
«Բոլոր ինը հայրենակիցները, որոնք կիրակի երեկոյան վերադարձել են Ուհանից, զինվորակական հոսպիտալում մանրակրկիտ հետազոտություն են անցել: Նրանցից մեկի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ:
Հիվանդի վիճակը կայուն է: Վիրուսակիր քաղաքացուն հետագա բուժման համար տեղափոխել են Բրյուսելի հիվանդանոցներից մեկը:
Չինաստանից վերադարձած այլ բելգիացիների մոտ վտանգավոր վիրուս չի հայտնաբերվել:
Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20 438-ի, 425 մարդ մահացել է:
Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին: Համաճարակը բռնկվել է 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում:
Վերջին օրերին ամբողջ աշխարհում մարդիկ խուճապի են մատնվել սրընթաց տարածվող մահացու կորոնավիրուսի պատճառով: Հիվանդների ու զոհերի թիվն օրեցօր ավելանում է, իսկ վարակման դեպքեր են արձանագրվել նաև Չինաստանից դուրս մի շարք երկրներում, ինչը հանգեցրել է համաշխարհային խուճապի:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ