Սկանդալ. Victoria's Secret-ի նախագահը ոտնձգել է մոդելների հանդեպ, նվաստացրել
Համաշխարհային ճանաչում վայելող L Brands ամերիկյան կազմակերպության ղեկավարությունը, որին պատկանում է նաեւ Victoria's Secret ապրանքանիշը, դաժան վերաբերմունք է ցուցաբերել մոդելների հանդեպ։ Այս մասին գրում է «The New York Times» թերթը։
Պարբերականը հետաքննություն է անցկացրել՝ զրուցելով L Brands-ի՝ ավելի քան 30 նախին եւ ներկայիս աշխատակիցների հետ, եւ պարզվել է, որ ընկերության նախկին նախագահ ու գլխալոր մարկետոլոգ Էդ Ռեյզեկը օգտագործել է ծառայողական դիրքն ու ոտնձգել մոդելների նկատմամբ, նրանց անպատշաճ առաջարկներ արել եւ վիրավորել։

L Brands-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Լեսլի Վեկսներն, ըստ հրապարակման, իմացել է Ռեյզեկից բազմաթիվ բողոքների մասին, սակայն պաշտպանել է նրան։ Ավելին, մոդելները, որոնք բողոքել են կազմակերպության նախագահի վարքից, կորցրել են Victoria's Secret-ի ամենամյա դեֆիլերներին մասնակցության պայմանագիրը։
Սակայն Victoria's Secret-ի ղեկավարությունը պարբերականին հայտարարություն է ուղարկել, որ նման ոչ մի բան տեղի չի ունեցել։ Ընդ որում, բացառված չէ, որ ինչ-որ մեկին անհրաժեշտ է եղել Ռեյզեկի դեմ արշավ սկսել ընկերության՝ ոչ այնքան լավ վիճակի ֆոնին, որը նախորդ տարի հրաժարվել է ամենամյա շոուի անցկացումից…


















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Հնդկաստանում կայացած գործարար հավաքին ներկայացվել են Հայաստանի տնտեսական ընթացիկ ցուցանիշներն ու ներ...
Պատգամավորները 1 րոպե լռությամբ հարգեցին Սինջարի եզդիների ցեղասպանության զոհերի հիշատակը
Նիկոլ Փաշինյանը Վարչապետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Լիլիթ Մակունցին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ