Բեզոսն ու նրա սիրեցյալի եղբայրը դատի են տվել միմյանց ինտիմ տեղեկատվության արտահոսքի պատճառով
Amazon կորպորացիայի հիմնադիր Ջեֆ Բեզոսի սիրեցյալի եղբարը՝ Մայքլ Սանչեսը, դատի է տվել միլիարդատիրոջը զրպարտանքի համար, հաղորդում է Fox Business-ը:
Նա հայտարարել է, որ Բեզոսը մեղադրել է իրեն ԶԼՄ-ներում Սանչեսի քրոջ՝ հեռուստահաղորդավարուհի Լորեն Սանչեսի հետ նրա կապի մասին ինտիմ տեղեկատվության արտահոսքի մեջ, երբ միլիարդատերը դեռեւս ամուսնացած էր:
Արդյունքում ՀԴԲ-ն խուզարկել էր Սանչեսի տունը, եւ նա հայտնվել էր ընկերների ու հարազատների քննադատությունների կիզակետում:
Կողմերի միջեւ դատավարությունը սկսվել էր, երբ The Wall Street Journal պարբերականը գրել էր, որ դատախազությունը ապացույցներ է ստացել, որ Լորենի հեռախոսից նրա եղբոր հեռախոսին ուղարկվել էր ինտիմ տեղեկատվություն: Ինքը՝ Մայքլը, ստացել էր 200 000 դոլար Enquirer պարբերականին դա փոխանցելու համար:
Արդյունքում Լորեն Սանչեսը մեղադրել էր իր եղբորը դավաճանության մեջ:
Բեզոսի փաստաբանը հայտարարել էր, որ միլիարդատերը հանգիստ կսպասի արտահոսքի մասին դատավարության ավարտին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը