Պաղեստինը հայտարարել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ բոլոր հարաբերությունների խզման մասին
Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասը փետրվարի 1-ին հայտարարել է, որ ինքը տեղեկացրել է ԱՄՆ-ին և Իսրայելին «դարի գործարք» ծրագրի ֆոնին այս երկու պետությունների հետ բոլոր հարաբերությունների խզման մասին: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Մենք երկու նամակ ենք ուղարկել. Մեկը Իսրայելի վարչապետի պաշտոնակատար Բենյամին Նեթանյահուին, մյուսը՝ ԱՄՆ-ին, այն մասին, որ Պաղեստինը ոչ մի հարաբերություն չի ունենա նրանց հետ, այդ թվում՝ անվտանգության ոլորտում, կապված նախկինում ստորագրված համաձայնագրերի և միջազգային իրավունքի` նրանց կողմից խախտման հետ»,-հայտարարել է Պաղեստինի առաջնորդը ՝Կահիրեում անցկացվող արաբական պետությունների լիգայի արտահերթ նիստին, որը նվիրված է արաբական երկրների` «դարի գործարքին» տրած արձագանքների քննարկմանը:
Աբբասի խոսքերով ԱՄՆ-ն այլևս չի կարող բարեկամ համարվել Պաղեստինի համար:
Միևնույն ժամանակ Աբբասը նշել է, որ ինքը նախկինում տեղեկացրել էր ԱՄՆ նախագահին Պաղեստինը ապակայունացված պետություն դարձնելու մտադրության մասին՝ չնայած որոշ խմբակցություններ դեմ են նրա այդ գաղափարին:
Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք են հանդիսանում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը