Մեծ Բրիտանիայում մեկ օրում վաճառվել են Brexit-ին նվիրված բոլոր ոսկյա մետաղադրամները (լուսանկարներ, տեսանյութ)
Մեծ Բրիտանիայի` Եվրոպական միության կազմից դուրս գալուն նվիրված 50 պենսանոց ոսկյա մետաղադրամներն ամբողջովին վաճառվել են մեկ օրվա ընթացքում, հայտնում է Daily Mail պարբերականը:
Թագավորական դրամահատարանն ուրբաթ առավոտյան 1500 նման մետաղադրամ է վաճառքի հանել, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 945 ֆունտ ստերլինգ է եղել:
Բացի այդ, երկու 50 պենսանոց մետաղադրամով սահմանափակ քանակությամբ հավաքածուներն էլ են վաճառվել, որոնցից մեկը եղել է 1973 թվականին Մեծ Բրիտանիայի` Եվրոպական տնտեսական միություն մտնելու պատվին ստեղծված մետաղադրամը, մյուսը` 2020 թվականին թողարկված և Brexit-ին նվիրված մետաղադրամը: Թողարկվել է նման 5000 հավաքածու, որոնցից յուրաքանչյուրի արժեքը 30 ֆունտ ստերլինգ է եղել:
Brexit-ին նվիրված ոչ թանկարժեք մետաղից ստեղծված մետաղադրամները շրջանառության մեջ կդրվեն, հայտնում է Sky News-ը:




















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը