«ԱՄՆ-ն կպահպանի պատժամիջոցները Ռուսաստանի դեմ մինչև Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը». Պոմպեո
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Ռուսաստանի նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցները ուժի մեջ կմնան մինչև Ուկրաինայի տարածքային ամբողջականության վերականգնումը: Այս մասին տեղեկացնում է interfax.com կայքը:
«Լավ քննարկում էր Վադիմ Պրիստայկոյի (Ուկրաինայի արտգործնախարար) հետ: ԱՄՆ-ն ողջունում է Ուկրաինայի ջանքերը Դոնբասում խաղաղություն հաստատելու գործում: Ռուսաստանը պետք է փոխադարձաբար պատասխանի: Մեր պատժամիջոցները կգործեն այնքան ժամանակ, մինչև Ուկրաինայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը վերականգնվի»,-գրել է Պոմպեոն Twitter-ի իր էջում:
Պոմպեոն հունվարի 31-ին պաշտոնական այցով գտնվում էր Ուկրաինայում: Այցի շրջանակում նա հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և արտգործնախարար Վադիմ Պրիստայկոյի հետ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը