Չինաստանը Թուրքիայից ետ է գնում նախկինում վաճառած բժշկական դիմակները
Չինաստանում տարածված կորոնավիրուսի պատճառով այդ երկրում սպառվել են վարակի կանխարգելման նպատակով օգտագործվող բժշկական դիմակները: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:
Այսօր Չինաստանը բժշկական դիմակների կարիք ունի, այդ իսկ պատճառով ստիպված է իր արտահանած դիմակները հետ գնել այլ երկրներից: Մասնավորապես Թուրքիայի Դենիզլի քաղաքի բժշկական կենտրոններից մեկի տնօրեն Էրհան Դեմիրելը տեղեկացրել է, որ ավելի վքաղ Չինաստանից գնված 300 000 բժշկական դիմակները պատրաստվում են հետ ուղարկել Չինաստան:
Դեմիրելը պատմել է, որ ընկերության գրասենյակի և իր անձնական հեռախոսահամարին անընդհատ զանգեր են գալիս տարբեր երկրներից, դիմում են նաև համացանցի միջոցով` խնդրելով իրենց դիմակներ վաճառել:
«Ամեն տեղից զանգահարում են, 1 միլիոն, 5 միլիոն, 10 միլիոն, անգամ 100 միլիոն դիմակ են ուզում գնել: Քչության պատճառով այն շատ արժեքավոր ապրանք է դարձել: Գինն էլ չեն հարցնում, միայն հարցնում են կա, թե չկա: Այս պահին դիմակները ոսկուց արժեքավոր են դարձել»,-ասել է բժշկական կենտրոնի տնօրենը` նշելով նաև, որ որոշ մարդիկ օգտվում են առիթից և դիմակները վաճառում կրկնակի ու եռակի գնով:
Բժշկական դիմակների ամենախոշոր արտադրողն աշխարհում հենց Չինաստանն է, որը մինչև կորոնովիրուսի ի հայտ գալը նաև արտահանում էր այդ արտադրանքը տարբեր երկրներ։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը