Ռուսաստանը փակել է օդային հաղորդակցությունը Չինաստանի հետ
Ռուսաստանը փակում է գրեթե բոլոր ավիաուղղությունները Չինաստանի հետ՝ կորոնավիրուսի հետ կապված։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով փոխվարչապետ Տատյանա Գոլիկովային։
Խոսքը բոլոր չվերթների մասին է, բացի «Աերոֆլոտի» կանոնավոր երթուղիներից դեպի Պեկին, Շանհայ, Գուանչժոու եւ Հոնկոնգ, ինչպես նաեւ չինական ավիաուղիների կանոնավոր չվերթները Շերեմետեւո օդանավակայան։
Նշվում է, որ Չինաստանի հետ ավիահաղորդակցության նոր ռեժիմը կմտցվի շաբաթ օրը՝ փետրվարի 1-ի գիշերը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել այն մասին, որ Ռուսաստանի տարածքում հայտնաբերվել են կորոնավիրուսով վարակված առաջին երկու մարդիկ։ Հիվանդները գտնվում են Անդրբայկալում եւ Տյումենի մարզում։ Երկուսն էլ Չինաստանի քաղաքացի են։ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Աննա Պոպովայի խոսքով՝ նրանց վիճակը կայուն է, առանց կլինիկական դրսեւորումների եւ ջերմության։
2019-nCoV կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի մեծ մասը գրանցվել է Չինաստանում, վարակվածներ կան Չինաստանի բոլոր շրջաններում, ներառյալ Տիբեթը։ Վերջին տվյալներով՝ վիրուսով վարակվել է մոտ 10 հազար մարդ, 213-ը մահացել է։ 171 պացիենտ լիովին բուժվել է։ Վարակը հասել է մինչեւ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, եվրոպական որոշ երկրներ եւ Հարավարեւելյան Ասիայի պետություններ։ Հայտնի է, որ վիրուսը կարող է փոխանցվել մարդուց մարդուն։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը