Ռուսաստանում 91-ամյա կին թոշակառուն իր տուն ներխուժած գողին թեյ և բլիթներ է հյուրասիրել
Ռուսաստանի Վոլոգդայի մարզում թոշակառուն գիշերն իր տուն ներխուժած գողին թեյ է հյուրասիրել և փորձել խոսելով հանգստացնել ու ընդհանուր հայտարարի գալ վերջինիս հետ, հայտնի է դառնում մարզի դատարանների մամուլի ծառայության էջից:
Օրերս ալկոհոլի ազդեցության տակ գտնվող տղամարդը գիշերը ներթափանցել է Հայրենական մեծ պատերազմի 91-ամյա կին վետերանի բնակարան և սկսել է ծեծել ու խեղդել վերջինիս: Այնուհետև փորփրել է բնակարանը` հայտարարելով, որ իրեն 100 000 ռուբլի է հարկավոր:
Կինը սկսել է խոսել գողի հետ, հանգստացրել է նրան, որն էլ իր հերթին սկսել է իր խնդիրների ու դժվար կյանքի, մանկության մասին պատմել: Խոսակցության ընթացքում թոշակառուն թեյ ու բլիթներ է հյուրասիրել գողին, վերջինս էլ խնդրել է կնոջը որևէ մեկին չպատմել կատարվածի մասին:
Կարծելով, թե ընդհանուր հայտարարի են եկել` վետերանը ճանապարհել է գողին, սակայն որոշ ժամանակ անց հայտնաբերել է, որ Հայրենական մեծ պատերազմին մասնակցելու համար երեք մեդալ և 100 000 ռուբլի գումար է բացակայում տնից:
Թոշակառուն զանգահարել է դստերն ու պատմել կատարվածի մասին: Ոստիկանությունը պարզել է, որ գողը թոշակառուի թոռան կնոջ եղբայրն է, որը նախկինում մի քանի դատվածություն է ունեցել:
Ոստիկանությունը ձերբակալել է տղամարդուն, դատարանի որոշմամբ նա դատապարտվել է 4 տարի ազատազրկման:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ