11-ամյա հնդկուհին համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ մեկ րոպեում 21 անգամ կատարելով յոգայի ամենաբարդ վարժությունը (տեսանյութ)
Հնդկաստանում 11-ամյա աղջիկը համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ կատարելով յոգայի ամենաբարդ վարժություններից մեկը համարվող հնարքը (կոչվում է Niralamba Poorna Chakrasana):
Ինչպես ներկայացնում է Oddity central-ը, Ռիյա Պալադիան այդ վարժությունը, որը յոգայով զբաղվողներից շատերը ընդամենը մեկ անգամ են կարողանում անել, կատարել է մեկ րոպեում 21 անգամ: Ռեկորդն արձանագրվել է հունվարի 20-ին:
Ռիյան բնակվում է Ուտարախանդ նահանգի Գաուլապար գյուղում: Յոգայով և մարմնամարզությմաբ զբաղվող աղջիկը հանդիսականին տպավորել է ճկունությամբ և արագությամբ, որով ցուցադրել է բարդագույն վարժությունը:
Նշվում է, որ Ռիյան ջանասիրաբար մարզվում է: Նա ամեն օր 10 կմ վազում է: Նրա երազանքն է օրերից մի օր համալրել Հնդկաստանի Օլիմպիական թիմը:
Այս վարժության ռեկորդը գերազանցվել է 2 անգամ՝ 2017 թվականին, երբ 13-ամյա աղջիկը մեկ րոպեում այն կատարել էր 15 անգամ և ևս մեկ անգամ, երբ 8-ամյա աղջիկն այն ցուցադրել էր 17 անգամ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը