Ելենա Ստենապենկոն ունեցվածքը կթողնի խորթ դստերը՝ Վիկտորինա Պետրոսյանին
Անկախ Եվգենի Պետրոսյանից ամուսնալուծությունից՝ Ելենա Ստեպանենկոն պահպանում է հարաբերությունները նրա դստեր՝ 50-ամյա Վիկտորինայի հետ։ Եվ երբ Պետրոսյանը նոր սիրելի ուներ՝ նրա օգնական Տատյանա Բրուխունովան, դուստրը հավանության չի արժանացրել նրա ընտրությունն ու աջակցել է Ստեպանենկոյին, գրում է «Սոբեսեդնիկ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Նախորդ տարվա դեկտեմբերին Վիկտորինան ժամանել էր ԱՄՆ-ից ու մնացել Ստեպանենկոյի մոտ։ Ավելին, ժամանակին հենց Ստեպանենկոն է Վիկտորինային օգնել հարթել հարաբերությունները հոր հետ։ «Հումորիստը դստեր հետ բավական լարված հարաբերություններ ուներ, նրանք գրեթե չէին շփվում։ Բաց Ստեպանենկոն ներդրել է բոլոր ջանքերը՝ նրանց վերամիավորելու համար։ Այդ ժամանակվանից ի վեր նրանք ապրում էին՝ որպես մի մեծ ընտանիք։ Իսկ Ելենա Գրիգորեւնան Վիկտորինայի համար ընկեր է դարձել»,- նշել է Պետրոսյանի դստեր ընկերուհին։
Ընտանիքի մտերիմ շրջապատի ներկայացուցիչը պատմել է, որ Ստեպանենկոն ցանկանում է իր ամբողջ ունեցվածքը թողնել խորթ դստերը։ Վիկտորինան նրան օգնում է վերապրել բաժանումն ամուսնուց։ «Դուստրը չի ընդունել հոր նոր հետաքրքրությունը։ Պետրոսյանը սկսել է Բրուխունովայի համար թանկարժեք բրենդային իրեր գնել։ Հասկանալի է, որ Բրուխոնավն իրեն չէր կարող դա թույլ տալ իր ցածր աշխատավարձի պայմաններում։ Դժվար չէ կռահել՝ ինչպես է դրան արձագանքել Վիկտորինան»,- «Սոբեսեդնիկ»-ի հետ զրույցում պատմել է ինսայդերը։


















































Եվգենի Պետրոսյանն իր 75-ամյակի օրն առաջին անգամ հրապարակել է իր ու Տատյանա Բրուխունովայի որդու լուսանկարը
Եվգենի Պետրոսյանը ստիպված է եղել շտապ ընդհատել ելույթը
Սեր ու երջանկություն. Բրուխունովան ու Պետրոսյանն՝ առաջին անգամ ռոմանտիկ լուսանկարում
Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջը վիրավորելու համար դատի է տվել գործընկերոջը՝ հումորիստ Վիկտոր Կոկլյուշկինին
Եվգենի Պետրոսյանն ընտանեկան գաղտնիք է բացահայտել
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ