Facebook-ի օգտատերերի թիվը հասել է մինչեւ 2,5 միլիարդի
Facebook սոցցանց կանոնավոր հաճախող մարդկանց թիվը մեկ տարում 8 տոկոսով աճել է եւ հասել է մինչեւ 2,5 միլիարդի: Այս մասին վկայում է Facebook ընկերության, որին է պատկանում սոցցանցը, չորեքշաբթի հրապարակված կորպորատիվ հաշվետվությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
Նշված ցուցանիշն արտացոլում է նրանց թիվը, որոնք սոցցանց են հաճախում ամիսը մեկ անգամից ոչ հազվադեպ: Ընկերության գնահատականների համաձայն՝ անցյալ տարվա դեկտեմբերին Facebook-ից օրը գոնե մեկ անգամ օգտվել է 1,66 մլրդ մարդ: Այս ցուցանիշը մեկ տարում աճել է 9 տոկոսով:
Անցյալ տարի Facebook-ի հասույթը կազմել է 70,697 մլրդ դոլար՝ 2018 թվականի համեմատությամբ աճելով 27 տոկոսով: Նույն ժամկետում ընկերության զուտ շահույթը, հակառակը, 16 տոկոսով նվազել է՝ 22,112 մլրդ դոլարից մինչեւ 18,485 մլրդ դոլար: Գովազդից ստացվող եկամուտները աճել են 27 տոկոսով՝ 55,013 մլրդ դոլարից մինչեւ 69,655 մլրդ դոլար:
Facebook ընկերությունը հիմնադրվել է 2004 թվականի փետրվարի 4-ին Մարկ Ցուկերբերգի եւ նրա երեք համակուրսեցիների կողմից Հարվարդի համալսարանում սովորելու ժամանակ: Համանուն սոցցանցը աշխարհում առաջատարներից մեկն է:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը