Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը որոշել է իր անունը որպես ապրանքային նշան գրանցել
Շվեդ էկոակտիվիստուհի Գրետա Տունբերգը հաղորդել է, որ հայտ է ներկայացրել իր անունը որպես ապրանքային նշան գրանցելու համար:
Սոցցանցերում նա մանրամասնել է, որ ստիպված է եղել գնալ այդ քայլին մեծ թվով անբարեխիղճ անձանց պատճառով, որոնք փորձում են ապօրինաբար օգտվել իր հայտնիությունից:
«Ցավոք կան մարդիկ, որոնք… ոչ իրավաչափ կերպով ներկայանում են որպես իմ ներկայացուցիչներ՝ նպատակ ունենալով կապեր հաստատել բարձրաստիճան անձանց, քաղաքական գործիչների, ԶԼՄ-ների, դերասանների հետ և այլն: Խնդրում եմ, զգոն եղեք»,- ասվում է հաղորդագրությունում,- « Ես ներողություն եմ խնդրում նրանցից, ովքեր տուժել են նմանատիպ գործողությունների հետևանքով»:
Հիշեցնենք, որ Գրետա Տունբերգն այս ամիս ելույթ էր ունեցել Դավոսում՝ համաշխարհային տնտեսական համաժողովի պաշտոնական մեկնարկին:
Տունբերգը ներկայացրել է Կլիմայի փոփոխության հարցերով փորձագետների միջազգային խմբի (IPCC) ուսումնասիրության տվյալները, որոնք ցույց են տալիս, թե որքան քիչ ժամանակ է մնում կլիմայի բարելավմանն ուղղված գործողություններ ձեռնարկելու համար, քանի որ կա 67% հավանականություն օդի համաշխարհային ջերմաստիճանի բարձրացումը 1,5%-ից ցածր պահելու համար:
Ակտիվիստուհին նշել է, որ այս թվերը ցույց են տալիս, որ եկող սերունդները խնդիրներ են ունենալու մթնոլորտում ածխաթթու գազի առկայության հետ կապված:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը