BBC ընկերությունը 450 աշխատատեղ կկրճատի
BBC ընկերությունը չորեքշաբթի օրը հայտարարել է մոդեռնիզացման ծրագրերի մասին, որի հետեւանքով 450 աշխատատեղ կկրճատվի, հայտնում է Associated Press-ը։
Ինչպես նշում է գործակալությունը, այդ կրճատումը էական հարված կհասցնի համաշխարհային ճանաչում ունեցող բրիտանական հեռարձակողին, որը հանրահայտ է դարձել նորությունների եւ զվարճալի հաղորդումների բարձր որակի շնորհիվ։
Հեռուստաընկերության նորությունների ծառայության ղեկավար Ֆրեն Անսուորտը հայտնել է, որ հեռուստահեռարձակումը կիրականացվի թվային լրագրողության ներգրավմամբ։
«Մենք հաջորդ տասնամյակում BBC News-ի բարեփոխում պետք է իրականացնենք այնպես, որ էական գումարներ խնայենք։ Մենք չափազանց շատ ռեսուրս ենք ծախսում ավանդական շարքային հեռարձակման համար եւ ոչ բավարար՝ թվայինի համար»,- հայտարարել է Անսուորտը։
Ընկերության հայտարարության համաձայն, իրենք ուզում են «կրճատել» այնպես, որ մոտ 80 միլիոն ֆունտ (105 մլն դոլար) խնայեն։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը