Մոսկվայի օդանավակայաններում ամպամած եղանակի պատճառով հետաձգվել և չեղարկվել են ավելի քան 30 չվերթներ
Չորեքշաբթի առավոտյան Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո» և «Շերեմետևո» օդանավակայաններում հետաձգվել է 23 չվերթ, չեղարկվել՝ 9-ը, այդ մասին են վկայում «Յանդեքս ժամանակացույց» ծառայության տվյալները:
Տեղեկությունների համաձայն` չորեքշաբթի օրը Մոսկվայի ժամանակով ժամը 8:58-ի դրությամբ (երևանյան ժամանակով՝ 9:58-ի) «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 14 չվերթ, «Դոմոդեդովո» օդանավակայանում հետաձգվել է 1 չվերթ, չեղարկվել`9-ը, «Շերեմետևո»-ում հետաձգվել է 8 չվերթ:
Հիդրոմետոլոգիական կենտրոնը մինչև ուրբաթ առավոտ հայտարարել է Մոսկվայում և մերձմոսկովյան տարածքում եղանակային վտանգավորության դեղին աստիճանի մասին: Չորեքշաբթի օրը սպասվում է թաց ձյան տեսքով ամպամած և մռյալ եղանակ, օդի ջերմաստիճանը կտատանվի 0 աստիճանի սահմաններում, այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է «Ֆոբոս» եղանակային կենտրոնը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը