Երուսաղեմը չի վաճառվում. Պաղեստինը մերժել է Իսրայելի հետ սահմանի վերաբերյալ Դոնալդ Թրամփի առաջարկած «դարի գործարքը»
Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը մերձավորարևելյան կարգավորման հարցով «դարի գործարքը» դավադրություն է անվանել:
«Երուսաղեմը չի վաճառվում, և ձեր դավադրությունը չի ստացվելու... Մենք թույլ չենք տա արհամարհել պաղեստինյան ժողովրդի պատմական իրավունքները»,- նրա խոսքը մեջբերում է ТАСС-ը:
Աբասն ընդգծել է, որ Պաղեստինը պաշտոնապես մերժել է Թրամփի ծրագիրը:
«Մեր դիրքորոշումը 2 տարվա ընթացքում չի փոխվել, և այսօր էլ չի փոխվի: Մենք առաջնահերթությունը տալիս ենք դիմադրության ճակատին՝ իսրայելական ծրագրերը կանխելու համար»,- հավելել է նա:
Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակել է Իսրայելի և Պաղեստինի նոր սահմանների քարտեզը՝ ըստ իր առաջարկած «դարի գործարքի»: Հրապարակված քարտեզով Պաղեստինը, ենթադրաբար, երկու մայրուղիներով կմիանա Հորդանանի սահմանային անցումներին: Պաղեստինյան Արևմտյան ափը Հորդանանից կբաժանվի իսրայելական տարածքի գծով: Ըստ Թրամփի առաջարկած քարտեզի՝ սիրիական Գոլանի բարձունքները Իսրայելի տարածք են հանդիսանում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը