Համացանցում հրապարակվել է չինական Ուհան քաղաքում նոր հիվանդանոցների կառուցումը պատկերող տեսանյութը
Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված են երկու նոր հիվանդանոցի կառուցման աշխատանքները Չինաստանի Ուհան քաղաքում, որտեղ բռնկվել է 2019-nCoV նոր տեսակի կորոնավիրուսի համաճարակը:
Ինչպես գրում է Корреспондент-ը, հիվանդանոցների կառուցման աշխատանքներն ընթանում են ռեկորդային տեմպերով: Առաջին բուժհաստատության կառուցման աշխատանքները մեկնարկել են հունվարի 24-ին: Նախատեսվում է, որ այն շահագործման կհանձնվի արդեն փետրվարի 3-ին և նախատեսված կլինի 1000 հիվանդի համար:
Երկրորդ հիվանդանոցը պետք է գործարկվի փետրվարի 5-ից և նախատեսված կլինի 1300 հիվանդի համար: Այս հաստատության շինարարությունը մեկնարկել է հունվարի 27-ին:
Չինական աղբյուրների տվյալներով՝ շինարարական աշխատանքներին 10 մլն մարդ է ներգրավվել:
Ավելի վաղ քաղաքի բնակիչները հայտնել էին, որ հիվանդանոցներում տեղ չկա նոր հիվանդների ընդունելու համար:
Timelapse video showing the 4th day of constructing Huoshenshan Hospital, a new facility providing 700 to 1,000 beds for #coronavirus patients in #Wuhan. The hospital is expected to complete on Feb 2. pic.twitter.com/tMdoVXtd1O
— People's Daily, China (@PDChina) January 27, 2020


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը