Հերքվել է կանանց «տարածական կրետինիզմի» մասին առասպելը
Կանանց մոտ տարածական մտածողությունն ամենեւին պակաս չէ զարգացած, քան տղամարդկանց մոտ: Լիմերիկի համալսարանի (Իռլանդիա) հետազոտողներին հաջողվել է հերքել կանանց «տարածական կրետինիզմի» մասին առասպելը, փոխանցում է Planet- today-ը:
Իռլանդացի գիտնականները հրապարակել են իրենց գիտական աշխատանքի արդյունքները եւ վերջակետ դրել վեճին, որը տեւել է 4 տասնյակ տարի: Այս ընթացքում գիտնականների մի մասը կարծում էր, որ տղամարդկանց ուղեղը ֆիզիոլոգիայով պայմանավորված առավելություններ ունի տարածական մտածողության մեջ, որոնք դրսեւորվում են ըստ քարտեզի իբր ավելի լավ կողմնորոշվելով:
Բացի տարածքում կողմնորոշվելուց, տարածական մտածողությանն է դասվում մտքում 2D եւ 3D պատկերներ պտտելու ունակությունը: Նախկինում կարծիք կար, որ այդպիսի խնդիրներում տղամարդիկ ակնհայտ առավելություն ունեն. այս առասպելի տարածմանը նպաստել են Ժաքլին Մեցլերը եւ Ռոջեր Շեփարդը, որոնք անցյալ դարի 70-ական թվականներին տարածական մտածողության ստուգման թեստեր են մշակել:
Նոր փորձը ցույց է տվել, որ տղամարդիկ եւ կանայք թեստը լուծում են միատեսակ արդյունավետությամբ: Սակայն սեռերի միջեւ որոշ տարբերություն, այնուամենայնիվ, կա. մեթոդները, որոնցով տղամադիկ եւ կանայք լուծում են տարածական մտածողության հետ կապված խնդիրները, տարբերվում են: Բայց այս տարբերությունը նշանակություն չունի, քանի որ արդյունքը (համենայնդեպս, մտովի պտտելու թեստերի) նույնական է ստացվում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը