Քառասուն հասարակական կազմակերպություններ ԱՄՆ-ում կոչ են արել արգելել դեմքերը ճանաչելու տեխնոլոգիան
Քառասուն հասարակական կազմակերպություններ ԱՄՆ-ում կոչ են արել արգելել դեմքերը ճանաչելու տեխնոլոգիան, որին հաճախ մեղադրում են անձնական կյանքը խախտելու մեջ։ Այժմյան կոչը ամենազանգվածային համակարգված ակցիան է երկրում, գրում է HighTech+-ը՝ հղում կատարելով MIT Tech Review-ին։ Որպես խթան ծառայել է New York Times-ում հրապարակված հոդվածը գաղտնի հավաքված 3 մլրդ պատկերների բազայի եւ ԱՄՆ պետական գործակալությունների կողմից դրա լայն օգտագործման մասին։
Օրերս NYT-ը պատմել է Clearview AI ընկերության բիզնեսի մասին, որը ստեղծել է իրական մարդկանց դիմանկարների աշխարհում ամեմամեծ բազան՝ հավաքելով մոտ 3 մլրդ պատկեր՝ Facebook-ից, Instagram-ից, YouTube-ից եւ այլ բաց աղբյուրներից։ Իսկ այնուհետեւ համագործակցություն է սկսել պետական մարմինների հետ՝ օգնելով նրանց նույնականացնել մարդկանց, որոնց ոստիկանները կամ հատուկ գործակալները ճանաչել չեն կարողացել։
Հոդվածի վերնագրում հիշատակվում է «գաղտնիության վերջի» մասին, հենց այդպես են Clearview AI-ի գործունեությունն ընկալել իրավապաշտպանները։
Իրենց նամակում հասարակական կազմակերպությունները կոչ են անում մինչեւ դրա կիրառման եւ հետեւանքների տեխնոլոգիաների, միջոցների մանրամասն վերլուծություն կատարելն արգելել «խելացի» տեսախցիկների օգտագործումը։ Ստորագրողների մեջ կան այնպիսի խոշոր խմբեր, ինչպիսին են Electronic Frontier Foundation-ը, Color of Change-ը, Fight for the Future-ը եւ Ամերիկայի սպառողների ասոցիացիան։
MIT Tech Review-ն նշում է, որ նամակը դեռեւս լրացուցիչ վկայությունն է այն բացասական վերաբերմունքի, որը Արեւմուտքում առաջացնում է դեմքերի ճանաչման լայն ներդրումը։ Սակայն այն կարող է նաեւ օրենսդրական հետեւանքներ ունենալ։


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»