Չինական կորոնավիրուսն ավելի վտանգավոր է, քան համարվում էր․ ԱՀԿ
Նախկինում Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) այն վտանգները, որ ներկայացնում է նոր կորոնավիրուսը, անվանել էր «չափավոր»։ Այժմ կազմակերպությունը փոխել է իր գնահատականները։ Ինչպես ասվում է նոր հաշվետվության մեջ, վիրուսի վտանգը «բարձր» է ամբողջ աշխարհում եւ «շատ բարձր»՝ Չինաստանում։
ԱՀԿ-ն ընդգծում է, որ գլոբալ ռիսկի գնահատականի փոփոխությունը չի նշանակում նոր վարակի հետ կապված արտակարգ դրության սահմանում։
Հիշեցնենք, որ վերջին տվյալներով՝ նոր կորոնավիրուսային պնեւմոնիայի պատճառով մահերի թիվը հասել է 106-ի՝ համեմատած մեկ օր առաջ 81-ի հետ։ Հիվանդացածների թիվը ավելի քան 4500 է։
Ինչպես հայտնում է South China Morning Post-ը, Հոնկոնգի համալսարանի գիտնականների գնահատականներով, հունվարի 25-ին հիվանդացածների թիվը, ներառյալ հիվանդության ինկուբացիոն փուլում գտնվող մարդիկ, պետք է հասներ 43 590-ի։ Մաթեմատիկական մոդելների համաձայն, այդ թիվը պետք է կրկնապատկվի յուրաքանչյուր 6,2 օրը մեկ։
Հիվանդացության դեպքեր են գրանցվում նաեւ այլ երկրներում, այդ թվում՝ Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Թաիլանդում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում եւ Ավստրալիայում։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը