Չինաստանում կորոնավիրուսի բռնկման բարձրակետը կլինի մոտ 7-10 օր հետո
Չինաստանում կորոնավիրուսի բռնկման բարձրակետը կլինի մոտ 7-10 օր հետո, բայց հիվանդության մասշտաբային աճ չի լինի, կարծում է Չինաստանի առողջապահության հարցերով պետական կոմիտեի հատուկ փորձագիտական հանձնաժողովի ղեկավար Չժուն Նանշանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչ վերաբերում է փաստին, թե երբ կլինի համաճարակի բարձրակետը, անչափ դժվար է միանշանակ կանխատեսել: Չնայած կարծում եմ, որ բարձրակետը կլինի մոտ մեկ շաբաթվա-10 օրվա ընթացքում, բայց մասշտաբային աճ չի լինի»,- «Սինհուա» գործակալության փոխանցմամբ՝ ասել է Չժուն Նանշանը:
Դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղեկացրել էին երկրի կենտրոնական մասում գտնվող Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Մասնագետները պարզել էին, որ հիվանդության հարուցիչն է 2019-nCoV կորոնավիրուսի նոր տեսակը, որը կարող է փոխանցվել մարդուց մարդուն:
Չինաստանի առողջապահության պետական կոմիտեի վերջին տեղեկություններով՝ Չինաստանում կորոնավիրուսի նոր տեսակի առաջացրած թոքաբորբով հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, նրանցից 106 մարդ մահացել է, 60-ը բուժվել եւ հիվանդանոցից դուրս է գրվել: Չինաստանի մայրցամաքային սահմաններից դուրս վարակման դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում եւ Գերմանիայում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը