Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում լքված երեխաների ծնողների ինքնությունը պարզվել է
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում երկու երեխաներին լքած հայրը հայտարարել է, որ տղաներին մորը չի վստահել, հայտնում է lenta.ru կայքը:
Երեխաների հայրը` Վիկտոր Գավրիլովը, վերջին ժամանակներս անվտանգության մասնավոր ընկերությունում է աշխատել, գործուղումների ժամանակ տղաներին Սոցիալական աջակցության կենտրոնում է թողել, իսկ ավարտից հետո նորից հետ վերցրել:
Տղաների մայրը` Օլգան, նախքան վերջնական հեռանալը մի քանի անգամ լքել է ընտանիքը: Կնոջ հարազատները մինչև վերջին պահը նրա գտնվելու մասին տեղեկություններ չեն ունեցել: Վերջիններս պարբերաբար ցանկացել են օգնել երեխաներին, սակայն հայրն արգելել է նրանց հետ շփումը:
Ընտանիքը սոցիալական ապահովության մարմիններում և անապահովների ցուցակներում գրանցված չի եղել: Ավելի վաղ ընտանիքի մայրն էլ իր հերթին նշել էր, որ տղամարդը հաճախ է ծեծի ենթարկել իրեն, իսկ ոստիկանությունը ամուսնու կապերի պատճառով ոչ մի քայլ չի ձեռնարկել:
Ամուսնալուծությունից հետո դատարանը որոշել է երեխաներին հոր հետ թողնել:
Տեղեկությունների համաձայն` կինը նոր ընտանիք ունի և հայտարարել է, որ պատրաստ է երեխաներին իրեն վերցնել, սակայն վերջինիս նկատմամբ քրեական գործ է հարուցված` ծնողական պարտականությունների չկատարման համար:
Նշվում է, որ երեխաներին հիվանդանոցում հոգեբաններ ու բժիշկներ են այցելել: Նրանց խոսքով` երեխաները լավ վիճակում են գտնվում, ուրախ են և հեշտ են շփման մեջ մտնում:
Երեխաների խնամակալության վերաբերյալ որևէ հստակ որոշում դեռևս չի կայացվել, սակայն նրանց կրկին Խաբարովսկի երկրամաս ուղարկելու մտադրություններ կան:
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի աշխատակիցներն առանց ծնողների ուղեկցության երկու երեխայի են նկատել, որոնց, ինչպես ավելի ուշ հայտնի է դարձել, Խաբարովսկի երկրամասից Մոսկվա ժամանելուց հետո լքել է հայրը:
Աշխատակիցների խոսքով` 6 և 9-ամյա տղաների պայուսակում երկուսի ծննդյան վկայականներն ու մի գրություն են գտել, ըստ որի` հայրը գումար չունենալու պատճառով է լքել երեխաներին և խոստացել է ավելի ուշ մանկատնից վերցնել նրանց:


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ