Չինացի բուժքույրը հայտնել է, որ Չինաստանում կորոնավիրուսով վարակվել է արդեն 90 000 մարդ. նա տեսաուղերձ է հրապարակել
Չինաստանի Ուհան քաղաքում բուժքույրը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսով արդեն վարակված է մոտ 90 000 մարդ, ինչը անհամեմատ մեծ է կառավարական պաշտոնյաների տրամադրած թվից՝ 1400: Այս մասին գրում է Daily Mail-ը՝ հավելելով, որ պաշտպանիչ վերնահագուստով և բժշկական դիմակով չինուհին այդ ամենը պատմել է տեսանյութի միջոցով:
Տարածված տեսանյութում նա նշում է, որ այժմ գտնվում է այն շրջանում, որտեղ բռնկվել է կորոնավիրուսը. «Ես այստեղ եմ ճշմարտությունը հայտնելու համար: Այս պահին Հեբեյ նահանգում, այդ թվում Ուհան քաղաքում, անգամ Չինաստանում 90 000 մարդ վարակված է կորոնավիրուսով»:
Չնայած այն հանգամանքին, որ Չինաստանին ի սկզբանե գովում էին ստեղծված իրավիճակը թափանցիկ կառավարելու համար, այժմ քննադատները պնդում են, որ պաշտոնյաները փորձում են տեսանյութը հեռացնել համացանցից:
Այնուամենայնիվ, չինուհու տեսանյութը յութուբյան ալիքում դիտվել է ավելի քան 2 միլիոն անգամ: Նա մարդկանց հորդորում է դուրս չգալ փողոց և խուսափել չինական Նոր տարվա տոնակատարություններին մասնակցելուց:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը