Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել լեհ քաղաքական գործիչների դեմ «ВамНеСтыдно» հեշթեգով ակցիա իրականացնել
Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն առաջարկել է սոցցանցերում #ВамНеСтыдно հեշթեգով ակցիա սկսել՝ լեհ քաղաքական գործիչներին երկիրը ֆաշիստ զավթիչներից ազատագրելու գործում Կարմիր բանակի դերի մասին հիշեցնելու համար, գրում է РИА Новости-ն:
Այս մասին նա հայտնել է НТВ-ի «Своя правда» ծրագրի ընթացքում:
Մեդիամենեջերն ընդգծել է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմի դեպքերի մասին փաստաթղթերը գաղտնազերծելը բավարար չէ, պետք է այդ տեղեկութունը «փոխանցելու ուղիներ» լինեն: Նա հիշեցրել է, որ միայն Լեհաստանն ազատագրելու համար ավելի շատ խորհրդային մարդիկ են զոհվել, քան ամերիկացիներ՝ ամբողջ պատերազմի ընթացքում:
Սիմոնյանն այդ պաշտոնյաներին «անասուններ» և «վատ մարդիկ» է անվանել՝ ասելով. «Միայն խնդրում եմ մարդկանց սոցցանցերում նրանց հաղորդագրություն ուղարկել. ողջույն, պարոն այսինչ, իմ պապիկը մահացել է Վարշավայի մերձակայքում՝ ազատագրելով Ձեզ, Ձեր նախնիներին. հեշթեգով՝ #ВамНеСтыдно»:
Նա առաջարկել է նման բովանդակությամբ հաղորդագրություններ ուղարկել Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի, վարչապետ Մատեուշ Մորավեցկու և ԱԳՆ տեղակալ Պավել Յաբլոնկու ֆեյսբուքյան, թվիթերյան և ինսթագրամյան էջերին:
Ավելի վաղ Լեհաստանը Ռուսաստանին մեղադրել էր այն բանում, որ չէր ստացել Գերմանիայից հատկացված հետպատերազմյան հատուցումները:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը