Ժիրինովսկին Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը բնութագրել է որպես «ԱՄՆ-ի սադրանք»
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հայտարարել է, որ Չինաստանում բռնկված կորոնավիրուսն ԱՄՆ-ի սադրանքն է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
«Արդեն տարածվել է բոլոր մայրցամաքների վրա (կորոնավիրուսը), բոլոր:
Իրոք ինչ որ նոր տիպի գրիպ է, թե՞ սադրանք: Ո՞ւմ կողմից: ԱՄՆ-ի: Տնտեսություն: Եվ ամերիկացիները վախենում են, որ չեն կարողանա հասնել Չինաստանին կամ գոնե հավասարվել նրանց»,- հայտարարել է Ժիրինովսկին` համաշխարհային քաղաքակրթությունների ինստիտուտի ուսանողների հետ հանդիպման ժամանակ:
Ժիրինովսկին նշել է, որ նման սադրանքներ առաջին անգամ չէ, որ լինում են, հիշեցնելով թռչնի գրիպի մասին:
«Մեկ ամսվա ընթացքում ամեն ինչ կվերջանա: Սա սադրանք էր: Դեղերը գնեցին, ինչ-որ մեկը միլիարդատեր դարձավ: Նրանք հիմնականում Շվեյցարիայում են ապրում»,- եզրափակել է իր խոսքը քաղաքական գործիչը:
Հիշեցնենք, որ չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:
Չինաստանում վարակման հետևանքով արդեն մահացել է 41 մարդ, վարակման դեպքերը հասել են 1287-ի: Ավելի վաղ հայտնի էր դարձել Հարավային Կորեայում, Ճապոնիայում, ԱՄՆ-ում, Թաիլանդում, Ֆրանսիայում և Ավստրալիայում վիրուսով հիվանդանալու դեպքերի մասին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը