Չինաստանում կորոնավիրուսի տարածման տեմպերն արագանում են. ծանր իրավիճակի մասին զգուշացրել է երկրի ղեկավար Սի Ծինփինը
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կառավարության հատուկ ժողով է հրավիրել՝ զգուշացնելու, որ կապված Լուսնային Նոր տարվա տոնակատարության հետ մահաբեր վիրուսի տարածման տեմպերն «արագանում են»:
Ինչպես փոխանցում է BBC News-ը՝ հղում անելով չինական պետական հեռուստատեսությանը, ղեկավարի խոսքով՝ երկիրը «լուրջ իրավիճակի» առաջ է կանգնել: Ուհան քաղաքում հիվանդության բռնկումից ի վեր կորոնավիրուսի հետևանքով արդեն առնվազն 41 մարդ է մահացել, 1300-ն էլ վարակված են հիվանդությամբ:
Արգելվում է ճանապարհորդել մի շարք քաղաքների ուղղությամբ: Մի քանի քաղաքներում էլ դադարեցվում է հասարակական տրանսպորտի աշխատանքը:
Նշվում է, որ Ուհանում հիվանդներին բուժօգնություն ցույց տալու համար երկրորդ բուժհաստատությունն է հիմնվելու շաբաթների ընթացքում:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություն էր ստացվել վիրուսով վարակված բժշկի առաջին մահվան դեպքի մասին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը