«Կինս, թե ֆիլմը». Դևիդ Բեքհեմը թաքուն լուսանկարել է` ինչպես է կինը սելֆի անում (լուսանկարներ, տեսանյութ)
Անգլիացի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն Instagram սոցիալական կայքի Stories բաժնում տեսանյութ է հրապարակել, որում օդանավում թաքուն տեսանկարել է կնոջը, որն ակտիվորեն փորձում է գեղեցիկ ինքնանկար ստանալ:
Աստղային զույգն անցած հանգստյան օրերին Փարիզի նորաձևության շաբաթվան է մասնակցել: Dior նորաձևության տան կրեատիվ տնօրեն Քիմ Ջոնսի հրավերով նրանք բրենդի ցուցադրությանն են այցելել իրենց որդու` Բրուքլինի հետ: Մարզիկի 60 միլիոնի հասնող հետևորդներից շատերին ավելի շատ գրավել են ոչ թե աստղերի համատեղ և առանձին ոճային լուսանկարները, այլ Բեքհեմի հումորային գրառումներն ու հրապարակումները:
Մասնավոր չվերթով Լոնդոնից Փարիզ մեկնելու ճանապարհին նախկին ֆուտբոլիստը բրիտանական թագավորական տան մասին «Թագ» սերիալի հերթական մասերից մեկն է դիտելիս եղել, երբ Վիկտորյան սկսել է շեղել նրան` փորձելով գեղեցիկ ինքնանկարի համար լավագույն դիրքն ընդունել:
Դևիդ Բեքհեմը տեսանյութին կից հումորային գրառում է կատարել` հարցնելով, թե որն է ավելի հետաքրքիր` կինը, թե ֆիլմը:
Անգլիացի դիզայներ և երգչուհի Վիկտորյա Բեքհեմն Instagram սոցիալական կայքի իր էջում հաճախ է լուսանկարներ հրապարակում, որոնք առանձնանում են նրբաճաշակությամբ:
Տեսանյութը` այստեղ:



















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
ՀՀ Կառավարության կազմը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները