Հնդկուհի «Ռապունցելը» մտադիր է գերազանցել սեփական ռեկորդը
Հնդկուհի «Ռապունցելի» մազերի երկարությունը կազմում է 190 սմ: Նա 2 անգամ համաշխարհային ռեկորդ է սահմանել: Այժմ աղջիկը մտադիր է գերազանցել սեփական ռեկորդը, հաղորդում է USA.one-ը:
Մազերը սանրելու համար աղջիկը մեկ ժամ է ծախսում:
17-ամյա ռեկորդակիր Նիլանշի Պատելի ընկերները մազերի անհավանական երկարության համար նրան կոչում են «Ռապունցել»: Արդեն երկրորդ անգամ Նիլանշին Գինեսի ռեկորդ է սահմանել որպես «ամենաերկար մազեր ունեցող դեռահաս»: Նախորդ ռեկորդը սահմանվել է 2018 թվականին, երբ նրա մազերի երկարությունը կազմել է 170,5 սմ: Սակայն Նիլանշին մտադիր է նոր ռեկորդ սահմանել:
Աղջիկը սկսել է մազերը երկարացնել 6 տարեկանից, դրա համար մանրակրկիտ խնամք է հարկավոր: Նիլանշին մազերը լվանում է շաբաթական մեկ անգամ, ապա կես ժամ չորացնում եւ մոտ մեկ ժամ սանրում մազերը: Բացի այդ, մազերը խնամելու համար աղջիկն օգտագործում է իր մոր գաղտնի բաղադրատոմսով պատրաստված յուղը: Նիլանշին հպարտանում է իր մազերով: Աղջիկը վստահ է, որ իր մազերը կօգնեն իրեն նոր տիտղոսի արժանանալ եւ նոր ռեկորդ սահմանել:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը