CNN-ն անդրադարձել է աշխարհի ամենաթանկարժեք օդանավին, որը նախատեսված է եղել Խորհրդային օդուժի պաշտպանությունը ճեղքելու համար
Ամերիկյան B-2 Spirit ռմբակոծիչը, որն իր «թռչող թևի» տեսքով դիզայնի շնորհիվ գրեթե անտեսանելի է դառնում ռադարների համար, տպավորիչ է դարձել նաև ռազմական օդանավերի շրջանում: Բացի այդ, ինչպես գրում է CNN-ը, այն համարվում է տեսակում ամենաթանկարժեքը՝ ավելի քան 1 մլրդ դոլար արժողությամբ:
Սառը պատերազմի տարիներին ստեղծված օդանավը սկզբնապես նախատեսված է եղել Խորհրդային Միության օդային պաշտպանությունը ճեղքելու, ներթափանցելու և ինչպես սովորական, այնպես էլ միջուկային զենք կրելու համար: Սակայն իր առաջին թռիչքից կարճ ժամանակ անց՝ 1989-ին, երբ Բեռլինյան պատն ընկավ և վերջ դրվեց Սառը պատերազմին, B-2-ը այլևս երբեք չի անցել ռուսական օդային տարածքով:
Այնուամենայնիվ, այս օդանավերով 1993-ին սպառազինվել է Միսսուրիում կենտրոնացած ավիաբազան, որտեղ դրանք դեռևս գործարկվում են, ինչպես օրինակ՝ 1999-ին Կոսովոյի պատերազմի ժամանակ:
Այս օդանավը կարող է հասնել ցանկացած նպատակակետի աշխարհի ցանկացած վայրում և վեադառնալ ավիաբազա՝ վերալիցքավորվելով հենց օդում:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը