Բելառուսի ներկայացուցիչը գլխավորել է ԱՊՀ երկրների տիեզերքի գծով միջպետական խորհուրդը
ԱՊՀ անդամ պետությունների տիեզերքի գծով միջպետական խորհուրդը գլխավորել է Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահության նախագահ Վլադիմիր Գուսակովը։ Չորեքշաբթի նման որոշում է կայացվել միջպետական խորհրդի առաջին նիստում, որին մասնակցում էին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը իրադարձության վայրից։
«Մեր միջպետական խորհուրդը բաց է Համագործակցության մյուս երկրների համար։ Յուրաքանչյուր երկիր մինչ այժմ առանձին էր զարգացնում տիեզերքի գծով իր ծրագրերը, այժմ հարկավոր է համախմբել դրանք, որպեսզի դա լինի տեղեկատվության փոխանակման ընդհանուր համաձայնեցված ծրագիր»,- նշել է խորհրդի ղեկավարը։
Գուսակովը կարծում է, որ նոր խորհրդի մասնակիցները պետք է աշխատեն «կոոպերացիայի ուղղությամբ, քանի որ կոոպերացիան միշտ թույլ է տալիս բարձրացնել փոխգործակցության արդյունավետությունը»։ «Այժմ ի հայտ կգա համակարգերը ինտեգրելու, տեղեկատվություն ստանալու եւ մշակելու, տիեզերական սարքերը կառավարելու, նոր սարքերի համատեղ մշակում (կատարելու), ծրագրավորման նորագույն մեթոդները կիրառելու, տվյալների օգտագործման հնարավորություն»,- ասել է Գուսակովը։
Նա հավաստիացրել է, որ առայժմ չորս երկիր է մասնակցում միջպետական խորհրդին՝ Բելառուսը, ՌԴ-ն, Ղազախստանը եւ Հայաստանը։ «Մենք հույս ունենք, որ հաջորդ նիստին, որը տեղի կունենա Ռուսաստանում, նրանց թիվը կավելանա»,- ասել է Գուսակովը։ Նրա խոսքով՝ «Ռուսաստանը տիեզերական ոլորտում առաջատար երկիր է եւ շարունակում է մշակել տեղեկատվության կարգավորման եւ ընդունման նորագույն համակարգեր»։ «Մյուս երկրները պատրաստ են միանալ այդ աշխատանքին, որովհետեւ այս ոլորտում կա կոոպերացիայի պահանջ նախկին ԽՍՀՄ տարածքում»,- նշել է ԱՊՀ երկրների տիեզերքի գծով միջպետական խորհրդի նախագահը։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը