Հայտնի է դարձել Քիմ Քարդաշյանի՝ իրավաբանական ընկերություն բացելու ծրագրերի մասին
Աշխարհի ամենաազդեցիկ կանանցից մեկը՝ Քիմ Քարդաշյանը, պատրաստվում է Փաստաբանական դպրոցն ավարտելուն պես բացել իր իրավաբանական ընկերությունը։ Այս մասին OK ամսագրին տված հարցազրույցում պատմել է Քեյթլին Ջենները (նախկինում ՝ Բրյուս Ջենները)։
«Քիմն ինձ ասել է, որ ցանկանում է ստեղծել սեփական իրավաբանական ընկերությունը, զբաղվել բանտային բարեփոխմամբ եւ փորձել վարձել նախկին բանտարկյալներին, որոնք ուսումնասիրել են իրավունքը, որպեսզի օգնեն բանտային համակարգին»,-լրագրողներին պատմել է Ջենները:
Հեռուստաաստղը վաղուց էր խոսում այն մասին, որ ցանկանում է գնալ հանգուցյալ հոր՝ հայտնի իրավաբան Ռոբերտ Քարդաշյանի հետքերով, սակայն իրավաբանական ընկերության բացման մասին նախկին խորթ հոր խոսքերը դեռ պաշտոնապես չեն հաստատել:
Ապրիլի 5-ին վավերագրական ֆիլմ կթողարկվի, որում Քիմ Քարդաշյանը կպատմի քրեական արդարադատության բարեփոխման եւ չորս կալանավորների պատմությունների մասին, որոնք կարծում են, որ անարդար դատավճիռներ են ստացել: Երկու դատապարտյալներ արդեն ազատ են արձակվել Քիմի աջակցության շնորհիվ։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Չժաո Լեցզին շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ԱԺ նախագահ ընտրվելու կապակցությամբ
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները