Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել դիզայներ Նարիման Գրիգորյանի սպանության գործից
Ուզբեկստանի Գլխավոր դատախազությունը մանրամասներ է հայտնել հայազգի հայտնի դիզայներ Նարիման Գրիգորյանի սպանության վերաբերյալ:
Ինչպես տեղեկացնում է rusarminfo-ն, հունվարի 17-ին ձերբակալված կասկածյալ Ա. Ա.-ն (1996 թվականի ծնված) ամբողջության ընդունել է իր մեղքը և խոստովանել է, որ սպանությունը կատարել է կողոպուտի նպատակով:
Կասկածյալը և դիզայները ծանոթներ են եղել: Հունվարի 14-ին նա հյուր է եկել Գրիգորյանի մոտ, սպանել է նրան, որից հետո թալանել է բնակարանը:
«Ա. Ա.-ն կանխամտածված սպանել է դիզայներին և նրա տնից տարել 625 դոլար, երկու iPhone, էլեկտրոնային ծխախոտ, AirPods ականջակալներ, Captiva մակնիշի մեքենայի բանալիները, որը պատկանում էր զոհին»,- հայտնել են երկրի գլխավոր դատախազությունից:
Նշվում է, որ հանցագործությունից հետո կասկածյալը հրդեհել է Նարիման Գրիգորյանի բնակարանը՝ հետքերը քողարկելու համար:
Հիշեցնենք, որ Տաշքենդում դիզայների սպանության մասին հայտնի էր դարձել հունվարի 14-ին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը