Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանի միջնորդությունը Վերաքննիչ քրեական դատարանն այսօր՝ հունվարի 21-ին, մերժեց։
Լրագրողների հետ զրույցում Հովհաննես Խուդոյանն ասաց, որ այս դատական նիստին Արմեն Թավադյանը ներկա չի եղել. «Այսօր նույնիսկ չենք խնդրել, որ պարոն Թավադյանին ուղեկցեն այս դատական դահլիճ, որովհետեւ կանխատեսում էին նման դատական ակտ»։
Պաշտպանը հայտնեց, որ պատրաստվում է բողոք ներկայացնել Վճռաբեկ դատարան, հետագայում՝ Եվրոպական դատարան. «Վարույթն իրականացնող մարմնի հետ էլ կունենանք լրացուցիչ քննարկում՝ Թավադյանի ազատության վերաբերյալ»։
Հիշեցնենք, որ Արմեն Թավադյանը ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող Վարուժան Մկրտչյանի կողմից, ըստ Ոստիկանության տեսանյութի, «Մարտի 1-ի» գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ անելու գործով։ Նրան ձերբակալել են ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված (Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն տալու կամ սխալ թարգմանության համար կաշառելը կամ հարկադրելը) հանցավոր արարք կատարելու կասկածանքով:


















































Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ