Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է
«5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանին ձերբակալելու որոշման դեմ բողոք է ներկայացվել դատարան։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց Արմեն Թավադյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանը։ «Բողոքարկել ենք։ Սպասում ենք դատական նիստին»,- նշեց Խուդոյանը ։ Հարցին, թե կոնկրետ ի՞նչ արարքի մեջ են կասկածում Թավադյանին, Խուդոյանը պատասխանեց. «Առանց չափազանցնելու՝ որևէ բառ չկա իր որևէ գործողության մասին»։
Ինչ վերաբերում է քրեական գործով նոր հնարավոր ձերբակալություններին, ապա փաստաբանը նշեց, որ այս տրամաբանությամբ՝ որևէ մեկը երաշխավորված չէ, որ նման հիմնավորումներով կարող են ձերբակալվել։ Բացի այդ՝ երեկ գիշերը Թավադյանի բնակարանը խուզարկել են։ Հարցին, թե արդյո՞ք որոշում է կայացվել Թավադյանի նաև գույքի վրա կալանք դնելու մասին, Խուդոյանը նշեց, որ այս պահին նման տեղեկատվություն չունի, սակայն նման կարճ ժամանակում չի կարծում, որ նման որոշում կկայացվեր։ Ըստ Խուդոյանի՝ փորձում են մոտենալ Ռոբերտ Քոչարյանին, բայց բացառում է, որ դա կստացվի։
Հիշեցնենք, որ «Մարտի 1»-ի գործով տուժողներին կաշառք առաջարկելու մեջ կասկածվող Վարուժան Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, եւս ազատվել արգելանքից, իսկ նույն քրեական գործի շրջանակներում նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով Արմեն Թավադյանը ձերբակալվել է:
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել, որով նախաքննությունը կատարվում է ՀՔԾ-ում։
«Փաստինֆո»-ն ավելի վաղ հայտնել էր, որ նախաքննական մարմինը ոստիկանության կողմից ներկայացված արարքը որակել է սուտ ցուցմունք տալու համար տուժողին կաշառելը, որ կատարվել է կազմակերպված խմբի կողմից։ Այսինքն՝ ըստ նախաքննական մարմնի «Մարտի 1»-ի գործով տվյալ տուժողին ենթադրյալ կաշառելը կազմակերպված բնույթ է կրել եւ ոչ թե կոնկրետ ենթադրյալ աջակցի նախաձեռնությունն է եղել։
Տարածված տեղեկատվությանն արձագանքել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` նշելով, որ ոստիկանական այս «օպերացիային» կարող են հաջորդել նոր ձերբակալություններ` չբացառելով նաեւ Ռ.Քոչարյանի որդիներից մեկի ձերբակալությունը:
Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ երկու տարի շարունակ պնդել են, որ նպատակ չունեն գործի քննությանը խոչընդոտելու և ոչ էլ ցուցմունք կա, որը ցանկություն են ունեցել փոխելու։ Անդրադառնալով ոստիկանության տարածած տեսանյութին՝ նա նշել է երկու տարբերակ՝ կամ աջակիցն է երեք ամիս առաջ հայտնվել հատուկ նպատակով կամ էլ նրա մուտ ուղարկված մարդը։ Այսինքն՝ երկու դեպքում էլ նա նշել էր, որ դա կազմակերպված է եղել իշխանությունների կողմից։
«Աբսուրդ է, որ նման բան անի մի մարդ, ում ճանաչում ենք երեք ամիս»,- հայտարարել է Լեւոն Քոչարյանը։


















































Արմեն Թավադյանը կշարունակի մնալ կալանքի տակ. Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպանի միջնորդությունը
Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ