«Քիչ ժամանակ է մնացել կլիմայի բարելավմանն ուղղված գործողություններ ձեռնարկելու համար». Գրետա Տունբերգի ելույթը Դավոսում (տեսանյութ)
Շվեդ աշակերտուհի և բնապահպանական ակտիվիստուհի Գրետա Տունբերգն այլ պատանի ակտիվիստների հետ ելույթ է ունեցել Դավոսում, որտեղ այսօր պաշտոնապես մեկնարկում է համաշխարհային տնտեսական համաժողովը: Նրա ելույթը ներկայացրել է The Guardian պարբերականը:
Տունբերգը ներկայացրել է Կլիմայի փոփոխության հարցերով փորձագետների միջազգային խմբի (IPCC) ուսումնասիրության տվյալները, որոնք ցույց են տալիս, թե որքան քիչ ժամանակ է մնում կլիմայի բարելավմանն ուղղված գործողություններ ձեռնարկելու համար, քանի որ կա 67% հավանականություն օդի համաշխարհային ջերմաստիճանի բարձրացումը 1,5%-ից ցածր պահելու համար:
Ակտիվիստուհին նշել է, որ այս թվերը ցույց են տալիս, որ եկող սերունդները խնդիրներ են ունենալու մթնոլորտում ածխաթթու գազի առկայության հետ կապված:
«Ես այս թվերը ներկայացրել եմ վերջին 18 ամիսների իմ բոլոր ելույթներում: Ես գիտեմ, որ դուք չեք ցանկանում հրապարակել այս թվերը, բայց ես այնքան կասեմ, մինչև դուք դա անեք»,- նշել է Տունբերգը:
Նա նշել է նաև, որ կլիմայի բարելավման ոլորտում դեռ ոչինչ չի արվել, և համաշխարհային արտանետումների քանակը շարունակում է աճել:
Հիշեցնենք, որ 16-ամյա Գրետա Տունբերգը համաշխարհային էկոլոգիական շարժման առաջնորդն էր դարձել ՄԱԿ-ի կլիմայի հարցերին նվիրված գագաթնաժողովում իր ելույթից հետո, որի ժամանակ մեղադրել էր երկրների ղեկավարներին և պաշտոնյաներին՝ կլիմայական ճգնաժամը կանխելու համար անհրաժեշտ քայլեր չձեռնարկելու և գիտական փաստերն արհամարհելու համար, որոնք հաստատում են վերահաս էկոլոգիական աղետը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը