Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը սպառնալիք է ներկայացնում ամբողջ աշխարհին
Չինաստանում նոր կորոնավիրուսի դեպքերի թիվը վերջին հանգստյան օրերին եռակի աճել է: BBC-ն փոխանցում է, որ ինֆեկցիայի բռնկումը տարածվում է արդեն Ուհան քաղաքի սահմաններից դուրս, որտեղ այն սկզբնապես հայտնաբերվել էր: Երեք մարդ արդեն դարձել է այս վիրուսի զոհը:
Վերջին տեղեկություններով՝ չինացի մասնագետները հաստատել են, որ վիրուսն, այնուամենայնիվ, կարող է փոխանցվել մարդուց մարդուն:
Չինաստանում գրանցվել է նոր կորոնավիրուսի արդեն ավելի քան 200 դեպք, մեծ մասը՝ Ուհան քաղաքում, բայց այս վարակով պացիենտներ են գտել նաեւ Պեկինում, Շանհայում եւ այլ խոշոր քաղաքներում:
Ավելին՝ հիվանդությունը, կարծես, արդեն դուրս է գալիս Չինաստանի սահմաններից. հիվանդության դեպքեր են գրանցվել Ճապոնիայում, Թաիլանդում եւ Հարավային Կորեայում, ինչը նշանակում է, որ այն կարող է ամբողջ աշխարհն պոտենցիալ սպառնալիք ներկայացնել:
Նշենք, որ նոր ինֆեկցիայի մասին քիչ բան է հայտնի: Այն, ամենայն հավանականությամբ, փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով: Բժիշկների կարծիքով՝ առաջին պացիենտները, հնարավոր է, կենդանիներից են վարակվել:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը