«Շատ տխուր է». արքայազն Հարին կզրկվի զինվորական կոչումներից եւ համազգեստ կրելու իրավունքից
Թագավորական ընտանիքի անդամի լիազորությունները դադարեցնելու որոշումը թանկ կարժենա Բրիտանիայի թագուհու թոռան՝ արքայազն Հարիի համար։ Մեգան Մարքլի ամուսինը ստիպված կլինի հրաժարվել ռազմական շքանշաններից եւ տիտղոսներից։ Դրանց շարքում են թագավորական ծովային հետեւակազորի գեներալ-կապիտանի, Հոնինգթոնի թագավորական
ռազմա-օդային բազայի պատվավոր հրամանատարի, ինչպես նաեւ թագավորական նավատորմի՝ փոքր նավերի ու ջրասուզակների օպերացիաների պատվավոր գլխավոր հրամանատարի պաշտոնները։

Որպես պաշտոնաթող զինծառայող՝ Հարին կկարողանա կրել իր զինվորական մեդալները, սակայն նրան թույլ չի տրվի համազգեստով ներկայանալ հանրությանը։ «Հաջորդ անգամ, երբ Սասեքսի դուքսը ներկա լինի ռազմական միջոցառման, նա ստիպված կլինի քաղաքացիական հագուստ կրել, քանի որ նա այլեւս չի մասնակցում ռազմական որեւէ ստորաբաժանման։ Դա շատ ցավալի է։ Շատ տխուր է նրան կորցնել բանակից»,- ասել է լորդ Ուեսթը՝ ծովային նախկին առաջին լորդը։
Արքայազնը երկու անգամ գործուղման է մեկնել Աֆղանստան։ 2007-2008թթ. նա ծառայություն է կատարել Գիլմենդ նահանգում՝ որպես ավիացիոն նշանառու։
Արքայազնի ընկերները հայտնել են, որ զինվորական անցյալը նրա համար թանկ էր, եւ նա հպարտությամբ էր համազգեստ կրում։ Թագավորական ծովային հետեւակազորի անդամներն անակնկալի են եկել Հարիի մեկնելու պատճառով։ Նրանք անհանգստացած են, թե ով է նրան փոխարինելու՝ որպես իրենց ստորաբաժանման գեներալ-կապիտան։ Արքայազնն այդ պաշտոնը ժառանգել էր պապից՝ արքայազն Ֆիլիպից, երբ վերջինս թողել է պարտականությունների կատարումը։

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...