Պապուասները տաբատ հագնելու դատարանի պահանջը ռասիզմ են համարել
Երկու պապուաս ակտիվիստներ, որոնք Ինդոնեզիայի մայրաքաղաքում մեղադրվում են պետական դավաճանության մեջ, առնանդամի վրայից ավանդական կոտեկները (հատուկ պատյան) հանելու պահանջը ռասիզմ են համարել։
Ջակարտայում լսումներն ավարտվել են դիմակայությամբ, որովհետեւ դատավորները հրաժարվել են շարունակել աշխատանքը, քանի դեռ տղամարդիկ տաբատ չեն հագել, հայտնում է AFP-ը։
Մի քանի ժամ տեւած բանակցություններից հետո տղամարդիկ, որոնք պապուասական գլխարկներով են եղել, իսկ դեմքերը եւ մարմինները՝ ներկված, դժգոհությամբ տաբատ են հագել։
«Մենք ռասիզմի զոհ էինք դարձել դատարանից դուրս, իսկ այժմ ռասիզմի զոհ դարձանք դատարանում»,- ասել է ակտիվիստներից մեկը։
Վերջին ժամանակներս Պապուայում բռնության մի քանի դեպք է տեղի ունեցել՝ մասնավորապես կապված անկախության եւ ռասիզմի հետ՝ պապուասների հանդեպ, որոնց կապիկներ եւ այլ վիրավորական անուններով են կոչում։
Պապուասների մեծ մասը քրիստոնյա է եւ մշակութային քիչ կապ ունի Ինդոնեզիայի մահմեդական մեծամասնության հետ։
Մի քանի մեղադրյալներ ձերբակալվել էին օգոստոսին Ջակարտայում նախագահական նստավայրի մոտ Պապուի դրոշը բարձրացնելուց հետո։ Այդ դրոշն անկախության խորհրդանիշ է եւ անօրինական է համարվում Ինդոնեզիայում։


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը