Քադիրովը հայտարարել է, որ իրեն ոչ ոք պաշտոն չի առաջարկել երկրից դուրս
Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովը Գրոզնիում երկուշաբթի կայացած խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ իրեն ոչ ոք պաշտոններ չի առաջարկել հանրապետությունից դուրս:
«Ես հետաքրքրված չեմ որևէ պաշտոնով Չեչնիայի Հանրապետությունից դուրս, և ոչ ոք ինձ դա չի առաջարկել, և ես նման առաջարկի համար առիթ չեմ տվել: Ես ուզում եմ կարիերաս ավարտել իմ հանրապետությունում»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասել է Քադիրովը:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քադիրովը բուժում է ստանում և ժամանակավորապես երկրի ղեկավարի պարտականությունները փոխանցել է Չեչնիայի վարչապետին: Այս լուրի ֆոնին ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ նրան կարող են բարձր պաշտոն առաջարկել Չեչնիայից դուրս:
Քադիրովը կոչ է արել ասեկոսեներ չտարածել և ընդգծել է, որ ապագայում՝ Չեչնիայի ղեկավարի պաշտոնից հեռանալուց հետո, իրեն տեսնում է Չեչնիայի ղեկավարին կից գործող Վետերանների խորհրդում: 43-ամյա գործիչը Չեչնիայի ղեկավարի պաշտոնը զբաղեցնում է 2007 թվականից:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը