Բեյրութում ցուցարարների և ուժայինների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 220-ի
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում շաբաթ գիշեր ոստիկանների և բողոքի շարժման ակտիվիստների միջև նախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 220-ի: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով An-Nashra լրատվական պորտալին:
Լիբանանում «Կարմիր Խաչի» ներկայացուցիչներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ ավելի քան 80 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, մնացած 140-ին բուժօգնություն է տրամադրվել տեղում:
Այժմ Բեյրութի կենտրոնումն տիրող իրավիճակն ամբողջությամբ կառավարվում է բանակային և անվտանգության ուժերի կողմից: Ուժայինների թվում նույնպես տասնյակ տուժածներ կան:
Հաղորդվում է, որ անկարգությունների հեղինակները բերման են ենթարկվել: Պարզվել է, որ նրանք Լիբանանի հյուսիսից մայրաքաղաք եկած ծայրահեղականներ են: An-Nashra-ի փոխանցմամբ՝ տուժած ոստիկանները, որոնք այժմ հիվանդանոցներում են, հարձակման են ենթարկվել ցուցարարների կողմից: Երկրի ՆԳՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռայա ալ Հասանը նման հաշվեհարդարները «բացարձակապես անթույլատրելի է» անվանել:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը