Ուկրաինայում հրապարակվել է նախարարների աշխատավարձերի չափը. ամենաաբարձրն Արսեն Ավակովինն է
Ուկրաինայի կառավարության մամուլի ծառայությունը հրապարակել է նախարարների միջին աշխատավարձերի չափը, ամենաբարձր աշխատավարձը ստանում է ՆԳ նախարար Արսեն Ավակովը:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն, վերջինս 4200 դոլար է ստանում, իսկ վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկը՝ ամսական միջինում շուրջ 2500 դոլար աշխատավարձ է ստանում:
Ավելի վաղ ուկրաինական պարբերականը տեղեկացրել էր արդարադատության նախարար Դենիս Մալյուսկայի բարձր աշխատավարձի մասին. դեկտեմբերին նա 3 ամսվա պարգևավճար էր ստացել՝ 190 400 գրիվնայի չափով (7900 դոլար): Աղբյուրի տվյալներով՝ վերջինիս աշխատավարձը դեկտեմբերին կազմել է 226 000 գրիվնա (9400 դոլար):
Նշվում է, որ Ուկրաինայում նվազագույն աշխատավարձը 2019-ին ավելացել է 10 տոկոսով և կազմել է 4100 գրիվնա (180 դոլար):


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը