ԱՄՆ-ը պնդում է, որ Իրանն ամբողջովին հրաժարվի ուրանի հարստացումից
Միացյալ Նահանգները պնդում են, որ Իրանն ամբողջովին հրաժարվի ուրանի հարստացման բոլոր աշխատանքներից: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում հայտարարել է Իրանի հարցով ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչ Բրայան Հուքը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Որքան հիշում եմ, 2006-2007 թվականներին ՄԱԿ-ի Անվտանգության Խորհուրդը բանաձեւ էր ընդունել, որն արգելում էր Իրանին հարստացումը [ուրանի]: Դա ՄԱԿ-ի ստանդարտ է, որից հրաժարվել է միջուկային գործարքը, եւ դա սխալ էր»,-ասել է ԱՄՆ-ի ներկայացուցիչը:
«Գործարք» ասելով նա նկատի ուներ Համատեղ համապարփակ գործողությունների ծրագիրը (ՀՀԳԾ)՝ պայմանավորվածությունը, որն ուղղված է Թեհրանի միջուկային ծրագրերի շուրջ ճգնաժամի կարգավորմանն ու 2015 թվականին Իրանի հետ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի մշտական հնգյակի եւ Գերմանիայի միջեւ կնքված գործարքին: Սակայն 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը դուրս էր եկել ՀՀԳԾ-ից, որից հետո հայտարարել էր Իրանի վրա «առավելագույն ճնշում» գործադրելու արշավի մեկնարկի մասին:
Ամերիկացի դիվանագետը հիշեցրել է, որ ԱՄՆ-ի պետքարտուղար Մայք Պոմպեոն 2018 թվականի մայիսին Իրանի հարցով իր ծրագրային ելույթի ժամանակ 12 պահանջ է ներկայացրել Թեհրանին Վաշինգտոնի անունից: Այդ ժամանակ ամերիկյան դիվանագիտության ղեկավարը նույնպես արտահայտել էր իր կարծիքը, որ «աշխարհին անհրաժեշտ է վերականգնել հարստացման դեմ չափանիշը, որը [ժամանակին] միաձայն հաստատվել էր ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից»,-պարզաբանել է Հուքը: Նա հաստատել է, որ ԱՄՆ-ի վարչակազմը շարունակում է պնդել այդ պահանջին վերադառնալու անհրաժեշտության շուրջ: « Դրանից պետք չէր հրաժարվել իրանցիների հետ միջուկային գործարքի հարցով բանակցությունների ժամանակ: Այդ իսկ պատճառով մենք համարում ենք, որ դա ճիշտ ստանդարտ է»,-նշել է Հուքը


















































Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց հունվարի 27-ը Հիշատակի օր և ոչ աշխատանքային օր սահմանելու նա...
Զինծառայությունից կազատվեն այն ՀՀ քաղաքացիները, ովքեր թոփ 50 բուհերը ավարտելուց հետո առնվազն 3 տարի ...
Հունվարի 27-ը սահմանվել է որպես Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր
Ես ուրախ եմ տեսնել հայ գերիների ազատ արձակումը
Ինչու են նոր մոդելները թանկանում, իսկ միլենիալները վազում վինտաժի հետևից
Ինքնակամ կառույցները հնարավոր կլինի օրինականացնել․ հաշվառման կարգն ուժի մեջ կմտնի հունվարի 20-ից
Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Եղեգնաձորի համայնքային ոստիկանները հայտնաբերեցին ծանր մարմնական վնասվածք պատճառած հետախուզվողին
Տոկաևը ընդունել է Թրամփի հրավերը՝ միանալու Գազայի «Խաղաղության խորհրդին»
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման տասնմեկերորդ նստաշրջանի հերթական նիստ