Հիմա արդեն հասկանում եմ` ինչ ասել է «եղբայրական ժողովուրդ». Մարիա Զախարովան անդրադարձել է Ուկրաինայի վարչապետի հրաժարականին
ՌԴ արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Ուկրաինայի վարչապետի հրաժարականը, հայտարարել է, որ այժմ արդեն հասկանում է «եղբայրական ժողովուրդ» արտահայտության իմաստը:
«Այժմ արդեն հասկանում եմ` ինչ ասել է «եղբայրական ժողովուրդ»` միասին ենք ամեն հարցում»,- ֆեյսբուքյան էջում հումորային գրառում է արել Զախարովան:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր Tert.am-ը, Ուկրաինայի վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկն այսօր հայտարարել է, որ հրաժարականի դիմում է գրել ու այն փոխանցել նախագահ Վլադիմիր Զելենսկուն:
«Նախագահի նկատմամբ մեր հարգանքի ու վստահության ցանկացած կասկած ի չիք դարձնելու համար ես հրաժարականի դիմում եմ գրել ու այն փոխանցել նախագահին` խորհրդարան մտցնելու իրավունքով»,- ասել է նա:
Հունվարի 15-ին և 16-ին «Ինչպես խաբել նախագահին» յութուբյան ալիքում երեք ձայնագրություն է հայտնվել, որոնցում երեք հոգի` Ուկրաինայի վարչապետի, Ազգային բանկի փոխնախագահի ու ֆինանսների նախարարի ձայներին նման ձայնով խոսում են երկրի տնտեսական քաղաքականության մասին ու վատ արտահայտվում Զելենսկու մասին: Ինչպես հայտնել էր BBC-ն, այս ձայնագրություններն արվել էին ուկրաինացի պաշտոնյաների ոչ պաշտոնական խորհրդակցության ժամանակ` 2019 թվականի դեկտեմբերի 16-ին:
Վարչապետը չի հերքել ձայնագրության իսկությունը, սակայն վստահեցրել է, որ այն մոնտաժվել է:
35-ամյա Գոնչարուկն Ուկրաինայի վարչապետն է 2019 թվականի օգոստոսի 29-ից:
Հիշեցնենք, որ օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել էր, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հրամանագիր է ստորագրել Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինին ՌԴ վարչապետի պաշտոնում նշանակելու մասին:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը