Մաքսիմ Գալկինը պատմել է իր և Պուգաչովայի դղյակի «հայկական» պատմությունը
Հայտնի ռուս շոումեն, հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինն ինստագրամյան էջում պատմել է իր և կնոջ՝ երգչուհի Ալլա Պուգաչովայի մերձմոսկովյան դղյակի գլխավոր դռան պատմությունը:
Գալկինը մանրամասնել է, որ դրա գեղարվեստական ձևավորումն ինքն արել է հայազգի նկարիչ Արտյոմ Ստեփանյանի հետ:
«Կախարդական դուռ: Ամեն ինչ մտածել և իրականացրել եմ ընկերոջս՝ նկարիչ Արտյոմ Ստեփանյանի հետ»,-նշել է Գալկինը:
Նա պատմել է, որ տվյալ նմուշն իտալացի հայտնի քանդակագործ Լորենցո Գիբերտիի՝ Ֆլորենցիայի տաճարի համար ստեղծած հայտնի դռների փոքր տարբերակն է, որի վրա պատկերված են աստվածաշնչյան տեսարաններ:
Հայտնի է, որ Գալկինի և Պուգաչովայի դղյակը գտնվում է մերձմոսկովյան Գրյազ գյուղում: Այն վեցհարկանի է, ունի վերելակ, ձմեռային այգի, լողավազան, ծաղկանոց, աստղադիտարան, ինչպես նաև կից հողատարածք: Տունը գնահատվում է 10 մլն եվրո:

















































Ես «Հայփոստի» վերջին առնվազն 10 տարվա ամենացածր աշխատավարձ և պարգևատրում ստացած տնօրենն եմ. Հայկ Կոն...
Ակադեմիական քաղաքի տարածքում հայտնաբերվել է հնագույն բնակավայր
Ինչո՞ւ են տոներն ավարտվում հիվանդանոցով․ վերջին 1 ամսում ՀՀ-ում մի քանի զանգվածային թունավորում է գր...
Երբ պետության համակրանքը չի դառնում փոխադարձ պարտավորություն․ Նասիմ Թալեբը` Բաքու չմեկնելու մասին
ՀՀ Կառավարության կազմը
Մեկնարկել են ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվող բանակային խաղերը
Ֆրանսիայում անտառային հրդեհների հետ կապված ձերբակալվել է 375 մարդ
Հայտնաբերվել է 496 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
DAF մակնիշի բեռնատարը բախվել է հողաթմբին
Քնած մարդկանց առավոտվա ժամը 06.00-ին դուբինկեքով սատկացնելը համարում եք նորմալ, սա խնդիր է. Ռուբինյա...