Ժիրինովսկին բացատրել է՝ ինչու Միշուստինի օրոք Ռուսաստանը լուրջ առաջընթաց կունենա
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին, մեկնաբանելով ՌԴ վարչապետի պաշտոնում Միխայիլ Միշուստինի նշանակումը, նշել է, որ վերջինիս՝ Դաշնային հարկային ծառայության ղեկավարի պաշտոնում ունեցած արդյունավետ աշխատանքի փորձը կարող է երկրին զարգացման հարցում լուրջ առաջընթաց գրանցելու հնարավորություն տալ:
Ժիրինովսկին այս մասին գրել է Twitter-ի իր միկրոբլոգում:
«Լավ հարկային համակարգի դեպքում պետությունն ավելի արագ է եկամուտներ ստանում և ավելի արդյունավետ է բաշխում ծախսերը: Եթե նոր վարչապետն այնպես, ինչպես Դաշնային հարկային ծառայությունում էր, թվայնացնի տնտեսությունն ու սոցիալական համակարգը, երկիրը լուրջ առաջընթաց կգրանցի»,-գրել է ՌԼԴԿ ղեկավարը:
Ժիրինովսկին վստահություն է հայտնել առ այն, որ Միշուստինը նոր պաշտոնում հաջողության հասնելու բոլոր հնարավորություններն ունի:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Դաշնային խորհրդի անդամներին ուղղված ելույթից հետո ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական է ներկայացնում:
Պուտինը Պետդումայում ՌԴ վարչապետի պաշտոնում առաջադրել է Դաշնային հարկային ծառայության ղեկավար Միխայիլ Միշուստինի թեկնածությունը: ՌԴ պետդուման լիագումար նիստի ընթացքում հավանություն է տվել կառավարության ղեկավարի պաշտոնում Միշուստինի թեկնածությանը: Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը