Պանամայում կրոնական աղանդի գործունեության զոհ է դարձել 7 հոգի, որոնցից 6-ը` երեխաներ
Պանամայի ազգային ոստիկանությունը հայտնաբերել է ընդհանուր գերեզման՝ յոթ մարդու մնացորդներով, որոնք, հավանաբար, կրոնական աղանդի գործունեության զոհ են դարձել: Մահացածներից վեցը երեխաներ են, հայտնում է պանամական TVN հեռուստաալիքը:
Գերեզմանները հայտնաբերվել են Նգոբե Բուգլե հնդկացիական շրջանում, որտեղ աղանդ է գործել: Բոլոր մահացած անձանց ինքնությունը ճանաչվել է: Բացի այդ, ոստիկանական գործողության արդյունքում հնարավոր է եղել փրկել 14 մարդու, այդ թվում` յոթ անչափահասի և երկու հղի կանանց: Տուժածներին բժշկական օգնություն են ցուցաբերել:
Ազգային ոստիկանությանն աղանդի գոյության մասին տեղեկություն է տրամադրել երեք հոգի, նրանք կարողացել են փախուստի դիմել և հասնել Վերագուաս շրջանի բժշկական կենտրոն:
Տեղեկությունների համաձայն` աղանդի հավաքույթների ժամանակ այս մարդիկ ծեծի և տանջանքների են ենթարկվել, իսկ հուղարկավորությունները տեղի են ունեցել գիշերվա ժամերին:
Դեպքի առնչությամբ ձերբակալվել է 10 մարդ:


















































Ալյասկայում Ուկրաինայի վերաբերյալ համաձայնություն չի եղել. Ռուբիո
Մերցը Մոսկվային կոչ է արել կանգ առնել շփման գծում և բանակցություններ սկսել Կիևի հետ
Կոտայքում սպասվող 7.4 մագնիտուդով երկրաշարժի մասին լուրը կեղծ է․ ՆԳՆ
«Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածուներից 2-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հայտարարվել է հետախու...
Նպատակը՝ տրանսֆերային արժեքը հնարավորինս նվազեցնելն է
Վրաստանը կշարունակի իր պրագմատիկ քաղաքականությունը Ռուսաստանի հետ
Ուրսուլա ֆոն դեր Լայենը հաջորդ շաբաթ կայցելի Հայաստան և Ադրբեջան
Մենդելեևի աղյուսակ ու հաշվիչներ. ապագա բժիշկները քննություն են հանձնում քիմիա առարկայից
Լավ տղան ընտրակաշառք չի վերցնի․ Գեղամ Նազարյան
ԱԱ-2026-ի փլեյ-օֆֆի նախնական ցանցն ունի հետևյալ տեսքը